Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ստամբուլում 24 հարկանի երկնաքեր է հրդեհվել

Blog Image

Ստամբուլի ասիական հատվածում հզոր հրդեհ է բռնկվել երկնաքերի մի քանի հարկում միանգամից․ հայտնում է NTV-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Ֆիքիրտեփե շրջանում։ Այն սկսվել է 24 հարկանի շենքի ստորին հարկերից. աստիճանաբար կրակը տարածվել է վերին հարկերում։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության չորս մարտական հաշվարկ։

Երկնաքերի եւ հարակից մի շարք շենքերի բնակիչները տարհանվել են, հաղորդում է հեռուստաալիքը։ Հրդեհը մարվել է։

Send