Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Չինաստանի ԱԳՆ-ն Ուկրաինայում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը

Blog Image

Չինաստանի քաղաքացիներին խնդրել են անհապաղ լքել Ուկրաինան։ Համապատասխան կոչը հրապարակել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

«Ուկրաինայում անվտանգության ներկա իրավիճակի պատճառով Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը և Ուկրաինայում Չինաստանի դեսպանատունը կոչ են անում երկրում գտնվող Չինաստանի քաղաքացիներին ուժեղացնել նախազգուշական միջոցները և դուրս գալ երկրից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Send