Ճապոնիայում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

 

Ճապոնիայի կենտրոնական հատվածում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, այս մասին հայտնում է Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյին սահմանակից Չիբա պրեֆեկտուրայի արևելյան ափերի մոտ։ Աղբյուրը գտնվել է 50 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Երկրաշարժից հետո առաջին րոպեներին հայտարարվել է ցունամիի վտանգի մասին, սակայն հետո այն չեղարկվել է։