Չիլիում երկրաշարժ է տեղի ունեցել

Չիլիում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կալամա քաղաքից 70 կիլոմետր հարավ-արևելք՝ մոտ 143 հազար մարդ բնակչությամբ։
Քաղաքը գտնվում է երկրի հյուսիսային հատվածի ներքին մասում, ուստի երկրաշարժը ցունամիի վտանգ չի ստեղծել։ Երկրաշարժի օջախի խորությունը կազմել է մոտ 105 կմ։ Այս պահին զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։