Տուապսեում առևտրի տաղավար է բռնկվել

Կուբանի Տուապսեում 400 քառակուսի մետր մակերեսով առևտրի տաղավար է այրվում, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։
«Տուապսեում այրվել է առևտրի տաղավարը՝ 400 քառակուսի մետր մակերեսով, տեղում աշխատում են 34 մասնագետներ և 10 տեխնիկա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես լրագրողներին ճշտել են Կուբանի ԱԻՆ գլխավոր վարչությունից, տուժածներ չկան։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world