Մոսկվայում բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով տղամարդ է մահացել

Մոսկվայում բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով տղամարդ է մահացել

Մոսկվայի բնակելի շենքի բնակարաններից մեկում չպարզված սարքի պայթյունից 1962 թվականին ծնված տղամարդ է մահացել, այլ տուժածներ չկան, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։

«Ժամը 11.40-ի սահմաններում Արտամոնովա փողոցի վրա գտնվող բնակելի շենքի բնակարաններից մեկում մի կին հայտնաբերել է իր ամուսնուն՝ առանց կենդանության նշանների: Այլ տուժածներ չկան»,- հայտնել են վարչությունից։

Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։ 

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world