Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գազ չի լինի հոկտեմբերի 6-ին և 7-ին, որոշ հասցեներում՝ 24 ժամից ավելի

Blog Image

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ռ.Մելիքյան փողոցի գազասպառողների, 

ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Ենոքավան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 6-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 7-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Նորաշեն բնակավայրի գազասպառողների, ինչպես նաև Նորաշենի դպրոցի և  վարչական ղեկավարի գրասենյակի գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

Գազպրոմ Արմենիա

Send