Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար՝ Կոտայքում, 77-ամյա վարորդը «Mitsubishi»-ով հայտնվել է մոտ 6 մետր խորությամբ փոսում, վիրավnր կա․ Shamshyan

Blog Image

[views-count] 547 դիտում [article-date] 12:08 04-10-2025

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Գառնի-Հացավան ավտոճանապարհին, Հացավան գյուղի վարչական տարածքում Կոտայքի մարզի բնակիչ 77-ամյա Գրիշա Բ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել մոտ 6 մետր խորությամբ փոսում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Send