Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ո՞վ է լինելու Սամվել Կարապետյանի դատավորը

Blog Image

MediaHub-ի տեղեկություններով՝ հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործով դատավոր է նշանակվել Արտակ Հայկի Կարապետյանը։

Նա նախորդ տարի է նախագահի հրամանագրով նշանակվել դատավոր։ 

Իսկ մինչ այդ՝ 2016 թվականի մայիսի 13-ից 2022 թվականի ապրիլի 4-ն աշխատել է ՀՀ դատախազությունում: Զբաղեցրել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի, Երևան քաղաքի դատախազության դատախազի և ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտագության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վաչության դատախազի պաշտոնները:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամբել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:

2025 թվականի հունիսի 18-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որի կապակցությամբ վերջինիս կողմից նույն օրը որոշում է կայացվել Ս.Կ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։

2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ

Send