Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում եղել է բուժառու․ մանրամասներ

Blog Image

Առավոտյան հայտարարվեց, որ Կոմիտասի պողոտայում շտապբուժօգնության մեքենան վթարի է ենթարկվել: Վթարի մասնակից է եղել նաև Nissan մակնիշի ավտոմեքենան։

Mediahub«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանից հետաքրքրվեց, արդյո՞ք մեքենայում եղել է բուժառու, թե՞ ոչ։

Մեզ հետ զրույցում Գրիգորյանը նշեց, որ այո մեքենայում եղել է բուժառու, սակայն վթարից հետո այլ շտապօգնության մեքենայով են տեղափոխել նրան։

«Տեսագրությունը դեռ չեն բերել, որ տեսագրությունը բերեն, կնայենք, մեր հետևությունները կանենք։ Այժմ ինչ ունենք, դեռ բանավոր է»,- նշեց մեր զրուցակիցը։

Գրիգորյանի խոսքով՝ այս պահի դրությամբ վնասվածք ստացած անձ չկա, վթարից հետո որևէ մեկին հիվանդանոց չեն տեղափոխել։

Էմմա Մարտիրոսյան

 

 

Send