Այս րոպեներին Կոնդի Սուրբ Գևորգ եկեղեցում ընթանում է ԱԺ նախկին պատգամավոր, անվանի տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հոգեհանստի արարողությունը, որին ներկա են ներկա և նախկին իշխանության ներկայացուցիչներ, տնտեսագետներ, դասախոսներ։
Mediahub-ը նկատեց, որ եկեղեցու բակում բուռն զրույցի են բռնվել Արցախի նախկին ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն ու ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանը։
Հիշեցնենք, որ երեկ մահացել է տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 4-րդ, 5-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը։