Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Mercedes»-ը հետիոտնի համար չնախատեսված վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին

Blog Image

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Խ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հատիսի փողոց 4/1 հասցեում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 67-ամյա Գյուլնարա Օ.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի մարզի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հետիոտնը անցել է փողոցը հետիոտնի համար չնախատեսված վայրով, երբ մոտ 40 մետր այն կողմ առկա է եղել հետիոտնային անցում։
 

Send