Շաքիի ջրվեժում «գենդեր փարթիի» կազմակերպիչը տուգանվել է 80 000 դրամով, հայտնել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
Հիշեցնենք, որ երեկ Սիսիան քաղաքի բնակիչ Ա.Օ.-ն բնության պետական հուշարձանների ցանկում գրանցված Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» էր արել՝ օգտագործելով գունանյութ։