Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության ղեկավար Կիմ Չեն Ընը 2019 թվականից ի վեր առաջին անգամ կայցելի Չինաստան։
Հյուսիսային Կորեայի առաջնորդը կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի տոնակատարությանը, գրել են ԶԼՄ-ները։
Տոնակատարություններին հրավիրվել են ընդհանուր առմամբ 26 պետությունների և կառավարությունների ղեկավարներ։
Սեպտեմբերի 3-ին Պեկինում կանցկացվի ռազմական շքերթ։