Փաշինյանը կրկին պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հասստատվել
Ազգային ժողովում ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կողմերի միջև խաղաղություն է հաստատված, և կառավարության խնդիրն է այն «խնամել, ուժեղացնել և դարձնել ինստիտուցիոնալ»։
Թուրքիան քննարկում է առաջիկա վեց ամիսներին Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացումը
Bloomberg-ը գրում է, որ խաղաղ գործընթացում առաջընթացը կարող է կարևոր ազդեցություն ունենալ 2026 թ․ հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների քաղաքական դինամիկայի վրա։
Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակի վերաբերյալ ընտանիքը նոր տեղեկություն չունի
Շաբաթներ առաջ փաստաբանը հայտնել էր, որ Բաքվում պահվող Էուլջեքջյանի առողջությունը վատթարացել է, նա չի կարողանում քայլել և ունի անվասայլակի կարիք։ Բեյրութում բնակվող նրա հարազատներից մեկը MediaHub-ին ասաց, որ այս պահին նոր տեղեկություն չկա, բայց հույս ունեն, որ առաջիկայում նրա հետ կապ կհաստատվի։
Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է հռչակվել
Նա զրկվել է եկեղեցական կարգից և այսուհետ դասվելու է աշխարհականների շարքին՝ Արամայիս Թախմազյան անունով։
Պեսկով․ Ուկրաինայի հարցով բանակցությունները ավելի արդյունավետ են «լռության պայմաններում»
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշեց, որ ցանկացած բանակցային գործընթաց ավելի արդյունավետ է, երբ չի ուղեկցվում հրապարակայնացմամբ։ Նրա խոսքերով՝ երեկ Կրեմլում մոտ հինգ ժամ տևած ռուս-ամերիկյան բանակցություններից հետո շարունակում են մնալ մի շարք չհամաձայնեցված հարցեր։
