Բժիշկ Մյասնիկովը խորհուրդ է տվել, թե ինչ ձուկ ուտել առանց ռիսկի

Բժիշկ Մյասնիկովը խորհուրդ է տվել, թե ինչ ձուկ ուտել առանց ռիսկի

Ձուկն, անկասկած, առողջարար մթերք է, բայց ունի նաև թերություններ՝ կարող է սնդիկ կուտակել։ Այս մասին ռուսական «Բժիշկ Մյասնիկով» հաղորդաշարում զգուշացրել է բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։

Սրտաբանն ասել է, որ ինքն էլ է սիրում վայրի սաղմոնը, որը բռնում է, սթեյք է կտրում ու ֆրի։ Բայց նա հաճախ խանութից գնված սաղմոնն ուտում է հում վիճակում:

«Որքան մեծ է ձուկը, այնքան մեծ է հավանականությունը, որ այն պարունակում է սնդիկ, ի՞նչ գիշատիչ ձուկ գիտենք՝ թունա, սաղմոն»,- նշել է Մյասնիկովը։

Բժիշկը հղիներին խորհուրդ է տվել առանձնահատուկ զգուշություն ցուցաբերել․․ ըստ միջազգային չափանիշների՝ պետք է ծովային ձուկ ուտել շաբաթական երկու անգամից ոչ ավել։

Պահածոյացված թունան (դեղնաթև և սպիտակաթև) քիչ սնդիկ է պարունակում, ուստի այն անվտանգ է ուտելու համար:

Ինչպե՞ս նվազեցնել վտանգը: Մյասնիկովը խորհուրդ է տվել ընտրել մանր ծովային ձուկ։ Իր ճամփորդությունների ժամանակ նա նկատել է, որ կղզիների տեղի բնակիչները հենց սա են ուտում, իսկ զբոսաշրջիկներին վաճառելու համար մեծ ձուկ են թողնում։