Եվրոպական երկրները հաստատել են ամերիկյան ապրանքների պատասխան մաքսատուրքերը

Եվրոպական երկրները հաստատել են ամերիկյան ապրանքների պատասխան մաքսատուրքերը

Եվրոպական երկրները հաստատել են 22 միլիարդ եվրո արժողությամբ ամերիկյան ապրանքների պատասխան մաքսատուրքերը:

Դրանց մի մասն ուժի մեջ կմտնի ապրիլի 15-ից, հայտնել է ԵՄ խորհուրդը։

Հունգարիան հայտարարել էր, որ չի մասնակցի քվեարկությանը։

Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներմուծման մաքսատուրքերի նոր համակարգ է հաստատել 185 երկրների համար։ Ներմուծվող բոլոր ապրանքների բազային դրույքաչափը կազմել է 10%, իսկ առանձին երկրների համար այն զգալիորեն ավելի բարձր է եղել՝ 34% Չինաստանի, 46% Վիետնամի և 20% Եվրամիության համար։ Ի պատասխան՝ Չինաստանը նույնպես 34 տոկոս մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան ապրանքների վրա։