Ինչ են Ստամբուլում քննարկելու Ռուսաստանը և ԱՄՆ-ը․ ՌԴ դեսպանը մանրամասներ է հայտնել

Ինչ են Ստամբուլում քննարկելու Ռուսաստանը և ԱՄՆ-ը․ ՌԴ դեսպանը մանրամասներ է հայտնել

Ռուսաստանը և ԱՄՆ-ը պայմանավորվել են իրենց դիվանագիտական ​​առաքելությունների համար բանկային ծառայությունների երաշխիքների, միջազգային կազմակերպությունների բյուջեներում ռուսական ներդրումների վերաբերյալ, հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիեւը։

Այլ հայտարարություններ՝

◾️Ռուսաստանը Ստամբուլում խորհրդակցությունների ժամանակ կբարձրացնի ԱՄՆ-ի հետ ուղիղ չվերթների վերականգնման հարցը;

◾️Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ լուրջ զրույց վարել Վաշինգտոնի կողմից ապօրինաբար զավթված դիվանագիտական ​​ունեցվածքի վերադարձի շուրջ;

◾️Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը նպատակ ունի օգնել ազատվել Բայդենի վարչակազմի «թունավոր ժառանգությունից»;

◾️Պուտինի և Թրամփի շփումներն արդեն հնարավորություն են տվել առաջ գնալ ռուս և ամերիկացի դիվանագետներին վիզաների տրամադրման և նրանց ճամփորդական ռեժիմի մեղմացման հարցում։