Մոսկվայում ՌԴ ԱԳ փոխնախարարը խորհրդակցություններ է անցկացրել Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավարի հետ

Մոսկվայում ՌԴ ԱԳ փոխնախարարը խորհրդակցություններ է անցկացրել Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավարի հետ

Հուլիսի 23-ին Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն խորհրդակցություններ է անցկացրել Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շարիֆովի հետ։ Հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նրանք քննարկել են Հարավային Կովկասում ու հարակից տարածաշրջաններում առկա իրավիճակը։

Մտքերի փոխանակություն է եղել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի խնդիրների, ԵԱՀԿ-ում ստեղծված իրավիճակի և Եվրոպայի խորհրդի տարածաշրջանային գործունեության շուրջ։