Մոսկվայի մարզում մարդ է մահացել՝ օդապարիկի չնախատեսված թռիչքի պատճառով

Մոսկվայի մարզում մարդ է մահացել՝ օդապարիկի չնախատեսված թռիչքի պատճառով

Մերձմոսկովյան շրջանում օդապարիկի չնախատեսված օդ բարձրանալու հետևանքով երիտասարդ է մահացել, հարուցվել է քրեական գործ. հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի արևմտյան միջտարածաշրջանային քննչական կոմիտեի Telegram ալիքը։

Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (անզգուշությամբ մահ պատճառելը):

Նախնական տվյալներով՝ մերձմոսկովյան Օչևո գյուղում օդապարիկով թռիչքի նախապատրաստական ​​աշխատանքներ էին ընթանում, որին մասնակցել են 21-ամյա երիտասարդն ու օդաչուն։ Ընդգծվում է, որ անհայտ անձանց կողմից անվտանգության կանոնները խախտելու պատճառով տեղի է ունեցել օդապարիկի չնախատեսված թռիչք, ինչի հետևանքով մալուխների մեջ խճճված մի երիտասարդ բարձրացվել է զգալի բարձրության վրա։ Բարձրությունից ընկնելու ժամանակ նա վնասվածքներ է ստացել, որից մահացել է։

Իրավապահները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները, նշանակվել է փորձաքննություն։