Ամեն ինչ արվում է արցախցիների ապաքինման համար․ Ավանեսյան

Առաջին օրվանից Արցախից բռնի տեղահանված մեր քաղաքացիները ստացել են առաջին անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ արցախցիներն արդեն օգտվում են դեղորայք ստանալու իրենց իրավունքից, ուղեգրվում են բժշկական կենտրոններ։ 

«Այո, նրանք օգտվում են Հայաստանում առկա ամենամեծ բժշկական փաթեթից»,- ասաց նախարարը։

ՀՀ-ում բուժում ստացող արցախցիների մասին վերջինս նշեց, որ ամեն ինչ անում են նրանց ապաքինման համար։ 

Մանրամասները՝ տեսանյութում