Հայոց պատմության դասագրքի խնդիրները խմբագրման ենթակա են․ փոխնախարար

Բոլոր այն դասագրքերը, որոնք այս տարի ստեղծվել են, դրանք փորձնական դասագրքեր են, ուսումնական տարվա ընթացքում հավաքագրվում են բոլոր խնդիրները այս կամ այն դասագրքի հետ կապված։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Հայոց պատմության դասագրքի քարտեզում Արցախը Ադրբեջանի մաս համարվում։ 

«Պատմության դասագրքում, միգուցե խնդիրներ կան, բայց այդ խնդիրները բոլորը խմբագրման ենթակա են»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում