Պարոն նախագահ, այս բանակի զինվորը քեզ չի հետաքրքրում․ լրագրողը՝ Ալիևի և ադրբեջանական ԶՈւ-ի խնդիրների մասին

Պարոն նախագահ, այս բանակի զինվորը քեզ չի հետաքրքրում․ լրագրողը՝ Ալիևի և ադրբեջանական ԶՈւ-ի խնդիրների մասին

Ես 9 ամիս է՝ զինվորական եմ, այն զորամասը, որտեղ ես ծառայում եմ, կառավարվում է անտառային օրենքներով, ոչ թե Զինված ուժերի զինվորական կանոնադրությամբ: Ադրբեջանի բանակում առկա խնդիրների մասին գրել է բանակում ծառայող լրագրող Ֆերիդ Իսմայիլովը։ Այս մասին հայտնում է AzPostFactum21 Telegram-յան ալիքը։

«Այս զորամասի ղեկավար կազմում ներկայացված անձանց անպատասխանատվության պատճառով ես խնդիրներ ունեցա, որոնք ինձ ամբողջ կյանքում կուղեկցեն։ Իմ ծառայած զորամասը ամիսներով չէր կարողանում լուծել գեներատորի, խմելու ջրի ու սննդի խնդիրները։ Զորամասի ղեկավարությունն ապրում է հարմարավետ տներում, իսկ զինվորը՝ կեղեքվում։

Նրանց գլուխները կաշառակերության ու կոռուպցիայի մեջ են։

Պարոն նախագահ, այս բանակի զինվորը քեզ չի հետաքրքրում, զինվորի հետ երբեք չեք շփվել։ Քանի որ անցյալ տարվա օգոստոսին այցելում էիք Ղարաբաղ, մոտ 2000 անձնակազմ մնաց առանց ջրի, խմելու ջուր չբերեցին, որ նախագահը անցնի այդ ճանապարհով։ Ամսական 13 մանաթ նպաստ ունեցող բանակը հզոր բանակ եք անվանում»,- գրում է ալիքը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
https://t.me/AzPostFactum21/2103