Արտակարգ դեպք Արարատի մարզում․ Ford Fiesta-ն բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներ

Արտակարգ դեպք Արարատի մարզում․ Ford Fiesta-ն բախվել է բետոնե հենասյանը․ կան վիրավորներ

Այսօր, մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 09։20-ի սահմաներում Ford Fiesta մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենասյանը, ապա առաջ ընթանալով՝ բախվել գազատար խողովակին։

Վթարի հետևանքով 2 մարդ բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։