Մինչև տարեվերջ Միրզոյան-Բյարամով հանդիպումը կկայանա՞

Մինչև տարեվերջ Միրզոյան-Բյարամով հանդիպումը կկայանա՞

Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է անցկացվել մինչև այս տարեվերջ։

Հայաստանի արտաքին գերատեսչությունն այս հայտարարության վերաբերյալ որևէ պաշտոնական հաղորդագրություն դեռևս չի տարածել, սակայն MediaHub-ը տեղեկացավ, որ այս պահին հանդիպման հետ կապված որևէ հստակություն չկա: Մեզ փոխանցեցին՝ Բայրամովն էլ նշել է, որ հավանական է՝ հանդիպում լինի։

«ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումների վերաբերյալ մենք նախապես, պատշաճ ժամկետներում տեղեկացնում ենք»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Սակայն, ինչպես փորձն է ցույց տալիս, բանակցությունների վերաբերյալ Ադրբեջանի ցանկացած հայտարարություն դառնում է իրականություն, ուստի քիչ հավանական է, որ այս տարվա ընթացքում արտգործնախարարների հանդիպումը չկայանա։

 

Նարե Գնունի