Փաշինյան-Ալիև հանդիպման մասին որևէ հստակություն դեռևս չկա

Փաշինյան-Ալիև հանդիպման մասին որևէ հստակություն դեռևս չկա

Փաշինյան-Ալիև հանդիպման հետ կապված որևէ հստակ ժամկետ չկա, այդ մասին ոչ մի բան դեռևս պարզ չէ։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ վաղը՝ դեկտեմբերի յոթին, Բրյուսելում պետք է տեղի ունենար Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն քառակողմ հանդիպումը, սակայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ , իսկ դա նշանակում է, որ հանդիպումը տեղի չի ունենա։ Դրանից մեկ շաբաթ անց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանը Պրահայում համաձայնել է շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափով։

Դրանից հետո իշխանական խմբակցության պատգամավորները, տարբեր ձևաչափերով սկսեցին հայտարարել, որ բանակցությունները փակուղի չեն մտել, և շատ լավ կլինի, եթե Փաշինյանն ու Ալիևը դեկտեմբեր ամսվա ընթացքում հասցնեն հանդիպել։

Իսկ կհասցնե՞ն հանդիպել կողմերը, պարզ չէ, հայտնի չէ նաև, թե արդյո՞ք պայմանավորվածություններ ձեռք բերելու փորձ արվում է այս օրերին։ ՀՀ ԱԳ նախարարությունից MediaHub-ին հայտնեցին, որ հանդիպման վերաբերյալ որևէ նոր բան չկա, այսինքն՝ դեռևս որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

 

Նարե Գնունի