Ավինյանի լիազորությունների ստանձնման օրինականության վիճարկման հայցը դատարանում է․ ավագանու անդամ

Ավինյանի լիազորությունների ստանձնման օրինականության վիճարկման հայցը դատարանում է․ ավագանու անդամ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Տիգրան Ավինյանի լիազորությունների ստանձնման օրինականության վիճարկման հայցը դատարանում է

Ինչպես արդեն տեղեկացրել էի, «Մայր Հայաստանի» որոշմամբ դիմել եմ դատարան՝ Տիգրան Ավինյանի՝ Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականությունը վիճարկելու հայցով: Եղել է երկու հայց: Մեկը 1-ին ատյանի դատարանը մերժել է, և մենք այդ մերժումը վիճարկել ենք Վերաքննիչ դատարանում: Մյուս հայցն ընդունված է և այդ վարչական գործով դատական նախնական նիստը նշանակված է այս տարվա մարտի 5-ին:

Հիշեցնեմ, որ Տիգրան Ավինյանը քաղաքապետի լիազորությունները ստանձնել է Ավագանու հատուկ նիստում, որն իրավազոր չի եղել, քանզի չի ապահովվել քվորում: Այդ նիստին պետք է ներկա լինեին Ավագանու առնվազն 33 անդամ, ինչը տեղի չի ունեցել:

Քաղաքապետ ընտրվելու հարցում ՔՊԿ-ն ստվերային գործարքի գնաց ու քվորումի ապահովման միջոցով ստացանք փոքրամասնության իշխանություն: Բայց միևնույն է լիազորությունների ստանձնումն օրենքի խախտմամբ է եղել: Երևի քաղաքապետի աթոռը վերցնելուց հետո հավանաբար ուրախացել ու մոռացել էին գործարքը փաթեթով կայացնել, որպեսզի հատուկ նիստին էլ քվորում լիներ, սակայն դա իրենց խնդիրն է»: