Մեսսին՝ Արգենտինայի նախագահի ցանկալի թեկնածու

Մեսսին՝ Արգենտինայի նախագահի ցանկալի թեկնածու

Եթե աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին առաջադրեր իր թեկնածությունը Արգենտինայի նախագահական ընտրություններում, ապա նրան կաջակցեր արգենտինացիների 43,7 տոկոսը։ Այս մասին հայտնում է Giacobbe & Asociados-ը։

Բայց արգենտինացիների 37,8 տոկոսը չի ուզում տեսնել Մեսսիին Արգենտինայի նախագահի պաշտոնում։ Հարցմանը մասնակցածների 17,5 տոկոսը հստակ կարծիք չի հայտնել, բայց եւ չի բացառել, որ կարող է աջակցեր նրան, եթե վերջինս մտներ քաղաքականություն եւ մասնակցեր Արգենտինայի նախագահական ընտրություններին։