Մահացել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն

Մահացել է  բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն

82 տարեկան հասակում մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Պելեն, ով տառապում էր քաղցկեղով։

Նա Բրազիլայի պատմության մեջ միակ խաղացողն էր, ով հաղթեց աշխարհի երեք առաջնություններում և Մարադոնայի հետ կիսեց ՖԻՖԱ-ի վարկածով 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստի կոչումը։

Բրազիլիայի հավաքականի եռակի չեմպիոն, լեգենդար ֆուտբոլիստ Պելեն մահացել է 82 տարեկան հասակում, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով նրա գործակալին։ Պելեն նոյեմբերի վերջից գտնվում էր Սան Պաուլոյի հիվանդանոցում։ Նա հոսպիտալացվել էր՝ COVID-19-ի պատճառով սրված շնչառական վարակի բուժման համար։

Նրան անհրաժեշտ էր նաև քաղցկեղի բուժում: 2021 թվականին Բրազիլիայի հավաքականի նախկին ռմբարկուն ենթարկվել էր հաստ աղիքի ուռուցքի հեռացման վիրահատության և այդ ժամանակվանից պարբերաբար բուժվում էր։