Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Առաջարկվում է ԱՄՆ նախագահ Թրամփին թույլատրել 3-րդ ժամկետով էլ պաշտոնավարել Սպիտակ տանը

Blog Image

Ամերիկացի կոնգրեսական, Հանրապետական Էնդի Օգլսն առաջարկել է փոփոխել ԱՄՆ Սահմանադրությունը, որպեսզի նախագահ Թրամփին թույլատրվի երրորդ ժամկետով պաշտոնավարել Սպիտակ տանը։

Ներկայացուցիչ Օգլսն առաջարկում է նախագահի պածտոնավարման ժամկետը սահմանափակել երեքով՝ ներկայիս երկուսի փոխարեն՝ հիմնավորելով «որ երկիրը կարողանա շարունակել ունենալ այն համարձակ ղեկավարությունը, որն այնքան անհրաժեշտ է մեր ազգին», գրել է «The Hill»-ը:

Նրա առաջարկով սահմանվում է, որ երկու ժամկետ անընդմեջ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձն այլևս իրավունք չունի որևէ լրացուցիչ ժամկետով առաջադրվել։

«Նախագահ Թրամփի վճռական ղեկավարումը կտրուկ հակադրվում է քաոսի, տառապանքի և տնտեսական անկմանը, որն ամերիկացիները կրել են վերջին չորս տարիների ընթացքում: Նա ապացուցել է, որ ժամանակակից պատմության մեջ միակ գործիչն է, ով կարող է հակադարձել մեր ազգի անկմանը և մեծությունը վերադարձնել Ամերիկային։ Եվ նրան պետք է ժամանակ տրամադրվի այդ նպատակին հասնելու համար»,- բացատրել է իր առաջարկը քաղաքական գործիչը։

Send