Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Զելենսկին հրեշտակ չէ»․ Դոնալդ Թրամփ

Blog Image

Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել, քանի որ Վլադիմիր Զելենսկին ցանկանում էր կռվել, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք կարող էինք գործարք կնքել, <…> և Զելենսկին որոշեց, որ ցանկանում է կռվել», - ասել է նա՝ մեկնաբանելով ռազմական գործողությունները դադարեցնելու հնարավորությունը։

Նախագահը նշել է, որ Զելենսկին «հրեշտակ չէ», և որ չպետք է թույլ տար Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկը։ Նա կոչ է արել շուտափույթ դադարեցնել հակամարտությունը։

ԱՄՆ 47-րդ նախագահը նաև քննադատել է նախկին նախագահ Ջո Բայդենին պատերազմը «թույլ տալու համար»՝ պնդելով, որ իր նախորդի էներգետիկ քաղաքականությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ավելի է հարստացրել։

«Պուտինը նույնպես չպետք է դա աներ։ [...] Նա չպետք է դա աներ, և դա պետք է դադարեցվի», - ասել է Թրամփը։

Send