Ո՞վ է Պապիկյանի փոխարեն մասնակցում ՀԱՊԿ ՊՆ խորհրդի նիստին

Ո՞վ է Պապիկյանի փոխարեն մասնակցում ՀԱՊԿ ՊՆ խորհրդի նիստին

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

Չնայած դրան, MediaHub.am-ի տեղեկություններով՝ նիստին Հայաստանն իր ներկայացվածությունն ունենալու է։ Մեր երկիրը ներկայացնելու է ՀԱՊԿ միացյալ շտաբում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Տոնոյանը։

Նշենք, որ մեր տեղեկությունները հաստատվում են նաև ռուսական ալիքների տարածած լուսանկարներով, որոնցում Տոնոյանը ևս կա։

Նարե Գնունի