Արցախի Հանրապետությունն իրավաբանորեն կա, չի կարող որևէ անձ, երկիր վերացնել այն․ Մինասյան

Կիսատ-պռատ եք հարցը ներկայացնում․ ԼՂ ժողովրդի, բնակիչների ողջ ֆինանսական, նյութական, գույքային կարողություններն էսօր զավթված են Ադրբեջանի կողմից, այս գույքային պահանջների իրավունքը պետք է փոխանցվի առնվազն իրավական մակարդակով ՀՀ-ին։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Ոնց եք պատկերացնում՝ ինչպե՞ս պետք է ԼՂ  քաղաքացին իր փոխհատուցումը ստանա, եթե իր վերադարձի իրավունքը չպահպանվի։ Արցախի Հանրապետությունն իրավաբանորեն կա, չի կարող որևէ անձ, երկիր վերացնել այդ հանրապետությունը»,- ասաց Մինասյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում