էլեկտրոնային համակարգի միջոցով հնարավոր կլինի ներկայացնել դատավարական փաստաթղթեր

Փոփոխությունների նպատակն է իրավական կարգավորումներ սահմանել, համապատասխանեցնել էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմանը։ Նախագծերի ընդունման արդյունքում հնարավոր կլինի էլեկտրոնային համակարգի միջոցով կազմել և ներկայացնել դատավարական փաստաթղթեր, դիմում, բողոք և այլն։ Անձնական տվյալների անվտանգությունը, որոնք ներկայացվելու են էլեկտրոնային վարույթների ընթացքում, ապահովված է գործող ստանդարտներով։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։

«Համակարգի օգտագործման արդյունքում հասցված նյութական վնասի համար պատասխանատվություն սահմանված է»,- ասաց Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում