ԱԺ պատգամավորի մանդատը չեմ վերցնի․ Ռոբերտ Հայրապետյան

ԱԺ պատգամավորի մանդատը չեմ վերցնի․ Ռոբերտ Հայրապետյան

«Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը չվերցնելու վերաբերյալ»,- այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, որն առաջադրվել էր «Հայաստան» խմբակցության նախընտրական ցուցակով։

Նա նշել է, որ ս տեղծված իրողություններն անհամատեղելի են իր հավանական պատգամավորական գործունեության հանդեպ ունեցած պատկերացումների և առաջնային մանդատից բխող գործողությունների հանդեպ ունեցած պատասխանատվության հետ:

«Հետագա հասարակական գործունեությանս մեջ անդավաճան եմ մնալու սկզբունքներիս և անկախ կարգավիճակից` շարունակելու եմ ընդդիմադիր գործունեությունս ու պայքարը` գործող ապիկար իշխանությունների դեմ:

Աստված պահապան Հայաստանին և Արցախին»,- գրել է նա։