Սննդային հավելումների անվերահսկելի օգտագործումը կարող է հանգեցնել տարբեր կողմնակի ազդեցությունների․ մանրամասներ

Սննդային հավելումների անվերահսկելի օգտագործումը կարող է հանգեցնել տարբեր կողմնակի ազդեցությունների․ մանրամասներ

Դեղաբան Մարիա Բալալաեւան «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում նախազգուշացրել է, որ կենսաբանական ակտիվ հավելումների անվերահսկելի օգտագործումը կարող է հանգեցնել տարբեր կողմնակի ազդեցությունների։

Բժիշկը բացատրել է, որ որոշ հավելումներ ներառում են նյութեր, որոնք արձագանքում են կամ հակադրվում են դեղամիջոցներին:

«Սա նույնիսկ կարող է հանգեցնել թունավորման, ինչը պետք է հաշվի առնել դեղորայքային թերապիա ընտրելիս»,- շեշտել է մասնագետը։

Բալալաեւան նաեւ նշել է, որ սննդային հավելումները գրանցման ժամանակ լիարժեք հետազոտություն չեն անցնում՝ ի տարբերություն դեղերի։