Բժիշկը զգուշացրել է մաստակ ծամելու վտանգների մասին

Մաստակի ոչ ճիշտ օգտագործումը կարող է վնասել աղեստամոքսային տրակտը և առաջացնել գաստրիտ: Այս մասին «Մոսկվա 24»-ին ասել է ատամնաբույժ Ալեքսեյ Անտիպենկոն։
«Պատահում է, որ առավոտյան մաստակ եք ընդունում և միայն երեկոյան հանում, դա չպետք է անեք։ Ծամելու ժամանակ ստամոքսահյութ է առաջանում, ուստի մաստակի երկարատև օգտագործման դեպքում կարող է զարգանալ գաստրիտ»,- զգուշացրել է բժիշկը։
Նրա խոսքով՝ մաստակ կարելի է ծամել ոչ ավելի, քան երեքից հինգ րոպե։ Դա բավական կլինի բերանի խոռոչը սննդի մնացորդներից մաքրելու և շնչառությունը թարմացնելու համար, բացատրել է Անտիպենկոն։
Մասնագետը նաեւ ընդգծել է, որ մաստակը բացասաբար չի ազդում ատամների վրա, քանի որ ժամանակակից մաստակների մեծ մասը շաքար չի պարունակում։