Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք այն ուտել ամեն օր․ հայտնաբերվել են քաղցրավենիքներ, որոնք նվազեցնում են խոլեստերինը

Blog Image

 

Շատերը տարբեր պատճառներով հրաժարվում են քաղցրավենիքից։ Որոշ մարդիկ ցանկանում են նվազեցնել շաքարի ընդունումը, իսկ մյուսները՝ նիհարել: Այնուամենայնիվ, որոշ աղանդեր կարող են օգտակար լինել առողջության համար, ուստի չի կարելի դրանք բացառել սննդակարգից, Gazeta.ru-ին տված հարցազրույցում ասել է գաստրոէնտերոլոգ Փառանձեմ Բարեղամյանը։

Բժշկի խոսքով՝ մրգային և հատապտուղների խյուսի հիման վրա արտադրված մարմելադից, պաստեղից և զեֆիրից չի կարելի հրաժարվել։ 

 

Այս քաղցրավենիքները պեկտին են պարունակում։ Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ այս բաղադրիչը կարող է նվազեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը՝ մոտ 3-7%-ով։ Ամենաօգտակար պեկտինները, ըստ Փառանձեմ Բարեղամյանի, ցիտրուսներն ու խնձորն են։ Միաժամանակ բժիշկը նշել է, որ վերը նշված քաղցրավենիքները չպետք է շաքար պարունակեն։

 

Այսպիսով, առողջապահական օգուտների դեպքում օրական կարելի է ուտել մինչև 100 գ պաստեղ  և մինչև 30 գ զեֆիր, նշել է գաստրոէնտերոլոգը։ Սակայն կոնֆետները, թխած մթերքները և այլ քաղցր մթերքները չի կարելի օգտագործել ամեն օր, այլապես կարող են զարգանալ տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ շաքարախտ և գիրություն։

Send