Դարչինից մինչև խնկունի. բժիշկը հայտնել է որոշ համեմունքների անսպասելի վնասի մասին

Ոչ բոլոր խոտաբույսերն ու համեմունքներն են առողջարար: Դիետոլոգ և էնդոկրինոլոգ Եվգենյա Նուժդինան պատմելմ է, թե որ մթերքները չպետք է լինեն ձեր խոհանոցում։ Մասնագետի խոսքով՝ խանութից գնված համեմունքները պետք է զգույշ ընտրել, քանի որ դրանցից մի քանիսը կարող են վտանգավոր քիմիական նյութեր պարունակել։
Այսպիսով, համեմունքները, ինչպիսիք են շաֆրանը, դարչինը, խնկունին, եղեսպակը, մեխակը և մշկընկույզը, պետք է օգտագործել միայն քիչ քանակությամբ, զգուշացրել է բժիշկը Lenta.ru-ի հետ զրույցում։ Չարաշահման դեպքում գերդոզավորման բարձր ռիսկ կա: Օրինակ՝ մշկընկույզը կարող է սպազմ առաջացնել, մեխակը կարող է առաջացնել պաթոլոգիական քնկոտություն, անանուխը՝ գերգրգռվածություն և անքնություն, իսկ խնկունին լուրջ բեռ է ստեղծում երիկամների վրա։
Որոշ դեպքերում անհրաժեշտ է հատկապես խուսափել աղեստամոքսային տրակտը գրգռող համեմունքներից: Ստամոքսի, աղիքների և տրակտի այլ օրգանների հիվանդությունների սրման շրջանում բժիշկը սովորաբար նշանակում է մեղմ դիետա, որից բացառվում են սխտորը, կծու պղպեղը, մանանեխը։ Նման համեմունքները խթանում են ստամոքսահյութի արտազատումը և մեծացնում աղիների շարժունակությունը, ինչը լավագույնս չի ազդում հիվանդների վիճակի վրա։