Ուռուցքաբանը նշել է՝ որն է «քաղցկեղի գլխավոր թշնամին»

Որքան շուտ բժիշկները հայտնաբերեն քաղցկեղը, այնքան մեծ կլինի այն բուժելու հնարավորությունը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռադիոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն, ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան Անդրեյ Կապրինը։
Նա նշել է, որ չի տեսել մեկին, ով բուժվել է քաղցկեղից՝ օգտագործելով այլընտրանքային բժշկություն։
«Խնդիրն այն է, որ թեև հիվանդները հավատում են «կախարդական» հաբին, որը վաճառում են այս անբարեխիղճ մարդիկ, նրանք միայն կորցնում են թանկարժեք ժամանակը, որը կարող է տրամադրվել հիվանդության դեմ իրականում պայքարելուն», - ասել է ուռուցքաբանը:
Նա հավելել է, որ քաղցկեղի հիմնական թշնամին վաղ ախտորոշումն է։