Կապան քաղաքում «ԶԻԼ»-ը գլխիվայր հայտնվել է ճանապարհամերձ հատվածում

Կապան քաղաքում «ԶԻԼ»-ը գլխիվայր հայտնվել է ճանապարհամերձ հատվածում

Հուլիսի 25-ին, ժամը 21։50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ 2ա շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է,որ Բաղաբերդ 27 հասցեի մոտակայքում «ZIL» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր (մոտ 3 մետր) հայտնվել ճանապարհամերձ հատվածում։

Փրկարարները հոսանքազրկել են և հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել բեռնատարը: