«Չայնիի ոլորաններ»-ում մեքենա է այրվել

«Չայնիի ոլորաններ»-ում մեքենա է այրվել

Հուլիսի 26-ին, ժամը 08։02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ի մոտակայքում գտնվող «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Է․ Պ․):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 08:50-ին: Այրվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և վարորդի խցիկը: