Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Կրեմլում այս պահին բանակցություններ են ընթանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի միջև, քննարկվում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին «Տասս»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Քննարկվում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը»,- նշել է Պեսկովը՝ տեղեկացնելով, որ բանակցություններից հետո ԶԼՄ-ների հետ հանդիպում չի նախատեսվում: