Ֆուկուսիմայի աղետից տուժածներին վնասի փոխհատուցման մասին պատմական որոշում է կայացվել

Ֆուկուսիմայի աղետից տուժածներին վնասի փոխհատուցման մասին պատմական որոշում է կայացվել

Ճապոնիայի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Tokyo Electric Power (Tepco) կոմունալ ընկերության կողմից 3700 մարդու 1,4 միլիարդ իեն ​​(12 միլիոն դոլար) փոխհատուցում վճարելու մասին վճիռը։  

Մոտ 380 000 իենի (3290 դոլար) չափով միջին վճարումը յուրաքանչյուր հայցվորին ներառում է կոմունալ ընկերության դեմ ավելի քան 30 հայցերց երեք կոլեկտիվ հայց։   

Ճապոնիայի հյուսիսարեւելյան ափերի մոտ 9,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով առաջացած հզոր ցունամին 2011թ․ մարտին պատուհասել է Ֆուկուսիմա Դայչի Տերսո էլեկտրակայանին՝ պատճառելով Չեռնոբիլի ժամանակներից ի վեր ամենասարսափելի միջուկային աղետը։ 

Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ դատարանը մերժել է Տերսոյի բողոքը եւ վճռել, որ այն անզգուշությամբ կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկել նման մասշտաբի ցունամիի դեմ։