Գերմանիան 120-օրյա անցումային ժամանակահատվածում կդադարեցնի ածխի ներկրումը Ռուսաստանից

Գերմանիան պետք է ամբողջությամբ օգտագործի Ռուսաստանի Դաշնությունից ածխի ներկրման աստիճանական դադարեցման չորսամսյա անցումային շրջանը, որը նախատեսված է ԵՄ դեսպանների կողմից հաստատված հակառուսական պատժամիջոցների հինգերորդ փաթեթով. հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ 16 դաշնային նահանգների վարչապետների հետ հանդիպման արդյունքներով։
«Մենք պետք է օգտագործենք այս ժամանակահատվածը (120 օր): Եթե դա ավելի արագ ստացվի, ապա` լավ: Այնուամենայնիվ, մեզնից ժամանակ կպահանջվի, և ընկերություններին այն պետք կգա, թեև նրանք երկար ժամանակ նոր մատակարարներ են փնտրում», - ասել է Շոլցը: