Իտալիան պատրաստ է հանդես գալ որպես Ուկրաինայի անվտանգության երաշխավոր

Իտալիան պատրաստ է հանդես գալ որպես Ուկրաինայի անվտանգության երաշխավոր

Իտալիան պատրաստակամություն է հայտնել հանդես գալ որպես Ուկրաինայի անվտանգության երաշխավոր. հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն։

«Իտալիան պատրաստ է ստանձնել երաշխավորի դերը, մենք աջակցում ենք բանակցային գործընթացին՝ հավատալով դրանում Թուրքիայի դերին», - ասել է դիվանագետը։ Նրա կարծիքով՝ բավական չէ, որ բանակցությունների սեղանի շուրջ երկու կողմն է միայն։ Նախարարն ընդգծել է միջազգային այլ խաղացողների ներգրավման կարևորությունը։

Դի Մայոն նաև հավելել է, որ Հռոմն այժմ աշխատում է խաղաղ կոնֆերանսի կազմակերպման ուղղությամբ, որը կօգնի կարգավորել հակամարտությունը։