Տղամարդը պատահաբար այրել է իր 11-ամյա որդուն՝ փորձելով խորովածի համար կրակ վառել. ՌԴ
Մոսկվայի մարզում տղամարդը պատահաբար այրել է իր 11-ամյա որդուն՝ փորձելով խորովածի համար կրակ վառել։ Տղային հիվանդանոց են տեղափոխել մարմնի գրեթե 50%-ի սարսափելի այրվածքներով. հայտնում է Shot Telegram ալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել Սերեբրյանյե Պրուդի քաղաքային թաղամասի տնակներից մեկում։ Նախնական տվյալներով՝ տղայի հայրը գրիլում գտնվող ածուխների վրա կրակայրիչի հեղուկ էր լցնրել, սակայն այն թափվել է իր կողքին կանգնած որդու վրա՝ կրակը տարածվել է։
Տղամարդը փորձել է ինքնուրույն հանգցնել որդու հագուստի կրակը, սակայն նրան անմիջապես չի հաջողվել և տղան ծանր այրվածքներ է ստացել։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world