Արտակարգ դեպք ՌԴ ընտրատեղամասերում. 30 մարդ է թունավորվել (տեսանյութ)

Արտակարգ դեպք ՌԴ ընտրատեղամասերում. 30 մարդ է թունավորվել (տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգում ընտրատեղամասերում 30 մարդ է թունավորվել:

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է գերատեսչության Սանկտ Պետերբուրգի տելեգրամյան ալիքը։

Քննչական կոմիտեի աշխատակիցները Ռոսպոտրեբնադզորի ներկայացուցիչների հետ միասին ստուգել են այն տարածքները, որտեղ արտադրվել են պատրաստի ուտեստներ, որոնք մատակարարվել են Ադմիրալտեյսկի և Կիրովսկի շրջանների ընտրատեղամասերին։ Փորձագետները հայտնաբերել են սանիտարահամաճարակային ստանդարտների խախտումներ։ Ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է Սանկտ Պետերբուրգի գլխավոր քննչական վարչության պետի պաշտոնակատարին հետաքննության և դեպքի հանգամանքների վերաբերյալ հաղորդում ներկայացնել։ 

Հիշեցնենք, որ այսօր միասնական քվեարկության օրն է Ռուսաստանում։ Ընտրությունների մարաթոնին միացել է 21 շրջան, օրինակ՝ Կուրգանի շրջանը կորոշի նահանգապետ։ Իսկ Կաբարդինո-Բալկարիան, Թաթարստանը և Տուվան կընտրեն օրենսդիր ժողովների պատգամավորներ։ 

Տեսանյութը՝ այստեղ