Երևանի քաղաքապետի սիրտը նոր ավտոմեքենա է ուզում՝ 13.5 մլն արժողությամբ

Երևանի քաղաքապետարանը գնման հայտ է ներկայացրել՝ 13.5 մլն դրամով մարդատար ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Այս մասին ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հայտարարեց Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ՝ խնդրելով ներկայացնել մեքենայի գնման հրատապությունն ու անհրաժեշտությունը։ 

«Գումարի մեծությունը տեխնիկական պայմանների հետ է կապված: Հետևյալ խնդիրն է առկա քաղաքապետարանում. մենք ունենք բազմաթիվ ավտոմեքենաներ, որոնց վրա ամեն տարի ծախս ենք անում և կան ավտոմեքենաներ, որոնց ծախսը նպատակահարմար չէ»,-ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ 

Ըստ նրա՝ ավելի նպատակահարմար է ձեռք բերել նոր ավտոմեքենա, որի ծախսը ավելի քիչ կլինի, և որն, ըստ ամենայնի, էլեկտրական է լինելու։

«Մեքենան կոնկրետ ինչ-որ մեկի համար չենք ձեռք բերում։ Գիտեք, համայնքը բավականին մեծ է, մենք 102 ավտոմեքենա ունենք, որոնք անհրաժեշտություն են։ Մեր մոտեցումն է, որ մեր ավտոմեքենաների պարկը պետք է թարմացնենք»,-ամփոփեց քաղաքապետը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։