7 տարի առաջ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատավճիռը հայտնի է

7 տարի առաջ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատավճիռը հայտնի է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ հրապարակվեց 7 տարի առաջ սպանված Հայկազ Բարսեղյանի գործով դատավճիռը, գրում է 1lurer.am-ը։

Կուրսանտի սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանը և Մովսես Ազարյանը դատապարտվեցին 15 տարի ժամկետով ազատազրկման։

Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015-ի հունվարի 29-ին: Այդ օրն առավոտյան նրա մարմինը հայտնաբերվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բակում՝ պտտաձողից կախված: